News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Թաիլանդում  Փումիփոն Ադույադետ թագավորի մահվան տարելիցի կապակցությամբ ողորմության համազգային արարողություն է անցկացվել, հաղորդում է Reuters-ը։

Նարնջագույն հագուստներով 199 բուդդայական վանականներ միջոցառմանը մասնակցել են Սիրիրայա հիվանդանոցում, որտեղ թագավորն անցկացրել էր կյանքի վերջին օրերի մեծ մասը՝ տարբեր հիվանդությունների դեմ բուժում ստանալով։ Միջոցառմանը մասնակցել են սգո սեւ գույն հագած հարյուր հազարավոր թաիլանդացիներ։ Նրանք մեծ պղնձյա տարաների մեջ լցրած քաղցրեղեն, ջուր եւ այլ բաներ են տարել վանականներին որպես գթասրտություն։

Կառավարության տանը վարչապետ Փրայուտ Չան օչան եւս նման արարողություն է անցկացրել, որը սկսվել է մահվան պահին թագավորի տարիքը խորհրդանշող 89 վայրկյան լռությամբ։

Վանականների շարքերով աղոթել են թագավորի դիմանկարների առջեւ։ Համազգային արարողությունը նախորդել է հոկտեմբերի 26-ին Մեծ պալատում կայանալիք թագավորի դիակիզման արարողությանը, որի ժամանակ թաիլանդացիները վերջնականապես հրաժեշտ կտան իրենց թագավորին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news