Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 20:04-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հանդամասերում հովիվ է կորել:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ կորել է Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Խ. Կ.-ն, ով անասունների հետ դաշտից չի վերադարձել:
Որոնողական աշխատանքներին մասնակցել է 25 փրկարար, 9 ոստիկան եւ Ճամբարակ քաղաքի բնակիչներ:
Ժամը 01:30-ին մթության եւ մառախուղի պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: