News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հերքում է տեղեկությունները, թե դրամաշնորհներ ստանալու համար գիտական էլիտայի «կաստա» է ձեւավորվել:

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, NEWS.am-ի դիտարկմանը, թե «կաստաների» մասին նաեւ շուրջ 1 ամիս առաջ պատգամավորներն էին բարձրաձայնում խորհրդարանում,  Սամվել Հարությունյանն արձագանքեց. «Մեզ մոտ գիտական փորձաքննություններն այնպիսի մակարդակով են արվում, որ ոչ մի «կաստա» չի կարող լինել, ոչ մի «կաստա» չի կարող ազդել այդ փորձաքննության վրա: Պատկերացրեք՝ ծրագիրը մենք ուղարկել ենք ԱՄՆ ոմն պրոֆեսորի, որը գնահատում է այդ ծրագիրը, ես ի՞նչ է, կարող է զանգեմ, ասեմ հարգարժան պրոֆեսոր, գիտեք էդ ծրագիրը Պողոս Պողոսյանի հորեղբոր տղունն ա, հաստատեք, ո՞նց եք մտածում՝ էդպիսի բան հնարավո՞ր է անել: Մեր ծրագրերն անցնում են կրկնակի փորձաքննություն Հայաստանում եւ արտերկրում, եւ այդ կաստաների մասին խոսակցություններն անհեթեթ են անհիմն, ովքեր դրա մասին խոսում են, ոչ մի բան չեն հասկանում»:

Սամվել Հարությունյանը վստահեցրեց, որ Հայաստանում իրականացվող փորձաքննությունը լավագույններից մեկն է ԱՊՀ-ում:

Տպել
Ամենաշատ