News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Պետություններում ստեղծվող արդյունքը՝ ՀՆԱ-ն, պետք է  արդարացի բաշխվի, իսկ ինչպես է բաշխված՝ մենք չգիտենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում իր ելույթում նշել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Նա իր ելույթում կարեւորել է այն, որ ժողովրդավարական դասական ինստիտուտները ներկա կոշտ մարտահրավերների պայմաններում՝ աղքատության, գործազրկության  եւ սոցիալական այլ խնդիրների ահագնացող մակարդակի դեպքում, չեն լուծում կամ լիովին չեն լուծում խնդիրները:

«Որն է լուծումը: Լուծումներից մեկն այն է, որ պետք է քննարկել նորարարական բաղադրիչ պարունակող ժողովրդավարական ինստիտուտի ձեւավորման հարցը. տնտեսության ազատականացման եւ պետական միջամտության օպտիմալ համադրում, տնտեսական աճի սոցիալական բաղադրիչի բարձրացում, տնտեսական աճի վերածում տնտեսական զարգացմանը:

Մենք ունենք սոցիալական բեւեռացման Ջինիի բարձր գործակից: Իհարկե,  եթե մենք ունենք ինչպես այժմ է 2-3% աճ, ապա, մենք  պետք է ապահովենք 6-7% աճ: Սակայն աճի որակը պետք է փոխվի: Առավել մեծ եկամուտ ունեցողները պետք է ավելի շատ հարկեր վճարեն, որպեսզի կենսամակարդակի ժառանգականությունը չմոնոպոլացնեն:

Այսպիսով՝ պետություններում ստեղծվող արդյունքը՝ ՀՆԱ-ն, պետք է  արդարացի բաշխվի, իսկ ինչպես է բաշխված՝ մենք չգիտենք: Այդ հարցի լուծման  պայմաններից միայն մեկը  տնտեսության եւ հանրային կյանքի համատարած թվայնացումն է»,-ասել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ