ՄԱԿ փորձագետները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին մանրակրկիտ հետաքննել գեյերի եւ տրանսգենդերների իրավունքների խախտման բոլոր դիմումները:
Turan-ը հաղորդում է, որ ՄԱԿ Մարդու իրավունքների վարչության հայտարարության մեջ նշվում է, որ խոսքը Բաքվում սեպտեմբերի կեսերին ոստիկանության արշավների մասին է, որի ընթացքում մարմնավաճառությամբ կասկածանքով ոչ ավանադական կողմնորոշում ունեցող անձինք են կալանավորել:
«Մենք կոչ ենք անում իշխանություններին պաշտպանել բոլորի իրավունքներն, առանց խտրականության, այդ թվում գեյ կամ տրանսգենդեր համարվող անձանց, ինչպես նաեւ նրանց, ովքեր համարվում են սեքս-աշխատողներ»,-նշվում է հայտարարության մեջ: