News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը Հայաստանում նշվում է Թարգմանչաց տոնը: Այն հայ ժողովրդի հարգանքի տուրքն է հայոց գրերին ու մշակույթին: Տոնը նվիրված է հայոց գրերի եւ մշակույթի նվիրական գործիչներին: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ:

Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ» եւ տոնվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի եւ Մեսրոպ Մաշտոցի, եւ նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու եւ Ներսես Կլայեցու», որը շարժական է եւ տոնը նշվում է հոկտեմբերի 3-ից մինչեւ նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Թարգմանիչ ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին (361/362-440) եւ Ս. Սահակ Պարթեւին աշակերտած շուրջ հարյուր սաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ