News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանը պատրաստ է վճռական եւ համարժեք պատասխան տալ ԱՄՆ վարչակազմի՝ Իրանի զինված ուժերի, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ ցանկացած քայլերին:

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը:

«Ցանկացած քայլ ընդդեմ Իրանի զինված ուժերի, այդ թվում ԻՀՊԿ-ի, ստանալու է վճռական եւ համարժեք պատասխան», - ասել է Հասեմին:

Խոսելով Իրանի միջուկային գործարքից՝ նա ասել է, որ Միացյալ Նահանգներին  իրենց գործողություններով ցույց տվեցին, որ «չեն հարգում միջուկային համաձայնության ոգին», որը կնքվել է  Իրանի եւ «վեցնյակի» միջեւ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հանդես կգա Թեհրանի նկատմամբ՝ Վաշինգտոնի նոր ռազմավարության հայտարարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ