News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ում բուծել են մի ձի, որը նման է Disney ընկերության մուլտֆիլմի պերսոնաժին՝ ծուռ դնչով, մեծ քթանցքերով ու աչքերով։

The Telegraph-ը հայտնում է, որ ըստ անասնաբույժների, կենդանին շնչառական խնդիրներ կարող է ունենալ, մինչդեռ ձիու տերերը հավաստիացնում են, որ կենդանին առողջական որեւէ խնդիր չունի։

Էլ Ռեյ Մագնում անունով աաբական նժույգը բուծել են Վաշինգթոն նահանգում։Ֆերմայի սեփականատերերն իրենց բուծած կենդանին համարում են «քայլ դեպի կատարելություն»։ Ձին գնահատվում է միլիոնավոր դոլարներ։

Սակայն փորձագետը դեմ են նման փորձարկումներին։ Բրիտանացի անասնաբույժ Թիմ Գրիթը նշել է, որ չնայած արաբական նժույգները հայտնի են իրենց ծուռ դնչով , բայց այս ձիու դեպքը արտառոց է» Նա հավելել է, որ նման դեֆոմացիաներով ձիու համար շատ ավելի դժվար կլինի շնչել, քան այն շների համար, որոնց վրա նույնպես նման փորձարկումներ են իրականացնում։ Ոմանց սարսափեցրել է Էլ Ռեյ Մագնումի տեսքը։ Veterinary Record ամսագրի խմբագիր Ադել Ութոթերսն ասել է․ «Սկզբում ես կարծեցի, թե դա համակարգչային գրաֆիկայի միջոցով ստեղծված խաբկանք է։ Ի՞նչ ավարտ կունենա դա։ Մի՞թե այդքան վատ է, երբ ձին ձիու տեսք ունի, այլ ոչ թե մուլտֆիլմի պերսոնաժի»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ