News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած ձեռքբերումների եւ բարեխիղճ աշխատանքի համար Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Պողոսյանը պարգեւատրվել է «Երեւան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով։

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հուշամեդալը հանձնել է քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը:

Երեւանի 2799-րդ տարեդարձի առթիվ, Երեւան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի եւ ունեցած ձեռքբերումների համար «Երեւան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով են պարգեւատրվել Հայաստանի հանրային ռադիոյի «Արեւիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը եւ խմբավար, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը:

Երեւան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ բարեխիղճ աշխատանքի համար էլ «Երեւան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգեւատրվել են հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը եւ «Երեւանի Մալաթիա-Սեբաստիա մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Վարդումյանը:

Տպել
Ամենաշատ