News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում։ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրասենյակում հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Տավուշի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, Դիլիջան միավորված համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը, ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, «Դիլիջան» ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Աբրահամյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի եւ տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Իր խոսքում նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ դեռ նախորդ տարի ազգային պարկում մեկնարկած եւ մի քանի ամիս տեւած  տեսչական ստուգումների արդյունքում արձանագրվել էր 6300-ից ավել ապօրինի հատված ծառ, ինչի մասին զեկուցվել էր ՀՀ նախագային եւ գործը ուղարկվել դատախազություն: Հայաստանի ղեկավարի կողմից ուժային կառույցներին եւ հսկողություն իրականացնող կազմակերպություններին խիստ հանձնարարական էր տրվել ուժեղացված միջոցառումներ իրականացնել ապօրինի ծառահատումների դեմ:

Ըստ Ա. Մինասյանի, ուժային կառույցների հետ համագործակցված արդյունավետ աշխատանք կա, բայց կան նաեւ բացեր եւ միջոցներ պետք է ձեռնարկվեն դրանց վերացման ուղղությամբ: Հիմնախարցի լուծման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը իր լիազորությունների շրջանակում իրականացրել է մի քանի քայ` կատարվել են կադրային եւ կառուցվածքային բարեփոխումներ, որոնց շրջանակներում պաշտոններից ազատվել են ազգային պարկի տնօրենը, փոխտնօրենները եւ այլ պատասխանատուներ, 24 ժամյա ռեժիմի պահպանության համար ներգրավվել է «Պանտերա սեքյուրիթի» մասնավոր պահնորդական կազմակերպությունը, վերանայվել են աշխատակիցների որոշ լիազորություններ, որոնք կնպաստեն պահպանության եւ հսկողության ուժեղացմանը:

Առաջնային համարելով հսկողություն իրականացնող մարմնի  արդյունավետ աշխատանքը` Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ առանց բացառության պատասխանատվություն են կրելու «Դիլիջան» ազգային պարկի  բոլոր պատասխանատուներն, ում անգործության արդյունքում պատշաճ պահպանություն չի իրականացվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ