News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սիրիան Թուրքիայից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը Իդլիբի նահանգից։ Այս մասին հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ում իր աղբյուրները։

Սիրիան դատապարտում է Թուրքիայի բանակի ներխուժումը Իդլիբի նահանգ, ինչը կոպտորեն խախտում է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ միջազգային իրավունքի նորմերը։

Աղբյուրը հավելել է, որ ներկայիս ագրեսիան ոչ մի կապ չունի Աստանայի համաձայնագրերի հետ։ Թուրքիայի ներխուժումը «Ջաբհաթ ան Նուսրա»-ի գրոհայինների հետ վկայում է այն մասին, որ էրդողանի ռեժիմը սերտ կապեր ունի ահաբեկչական խմբավորումների հետ։

Հիշեցնենք, որ թուրքական զորքերը մտել էին Սիրիայի Իդլիբի նահանգ «Աստանա 6»-ի շրջանակում դիտարկման կենտրոն ստեղծելու պատրվակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ