News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

1 ֆունտ անվանական արժեք ունեցող հին շրջանաձեւ մետաղները հոկտեմբերի 15-ի կեսգիշերվանից շրջանառությունից դուրս են հանվում, նրանց փոխարինելու են գալիս սպիտակ եւ դեղին մետաղներով, 12 անկյուններով  մետաղադրամներ։ Մեծ Բրիտանիայի գանձապետարանի հայտարարությամբ՝ շրջանաձեւ ֆունտն այլեւս  չեն ընդունի վճարելիս։

Գանձապետարանի գործադիր քարտուղար Էնդրյու Ջոնսի խոսքով՝ վերջին կես տարվա ընթացքում արդեն փոխանակվել է շուրջ 1․2 միլիարդ հին մետաղադրամ, ընդհանուր քաշով դա  900 երկհարկանի ավտոբուս կամ 3․5 հազար փիղ է կազմում։ Շրջանաձեւ հին ֆունտը շրջանառության մեջ է եղել ավելի քան 30 տարի (1983 թվականից), համարվում է, որ շրջանառության մեջ գտնվող դրամների մեկ երրորդը կեղծ են, իսկ նոր ֆունտերը նախորդից ավելի հուսալի են, հաղորդում է «ՌԻԱ Նովստին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ