News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայում տեղի է ունեցել տիեզերակայանից ԱՄՆ ազգային ռազմատիեզերական հետախուզության կառավարման NROL-42 արբանյակով Atlas V հրթիռակրի արձակումը։ Այս մասին հայտնել է ամրիկյան United Launch Alliance կազմակերպությունը։

Atlas V  միջին կամ ծանր դասի երկաստիճան հրթիռակիր է  - (կախված ընդհանուր տեսքից)։ Առավելագույն երկարությունը 62․11  (400-րդ սերիան) կամ  75,77 մետր է (500-րդը), տրամագիծը՝ 3․8 մետր, մեկնարկային զանգվածը՝ 334․5 տոննայից մինչեւ 546,7 տոննա։

Մտնում է Atlas ընտանիքին պատկանող հրթիռակիրների ընտանիքի մեջ, որը ստեղծվել է համանում միջմայրցամաքային բալիստական հրթիռի հիման վրա (1965 թվականից մտնում է ԱՄՆ զինանոցի  մեջ)։ Նախատեսված է տարատեսակ տիեզերական սարքավորումների այդ թվում՝ ռազմական արբանյակների, միջմոլորակային ավտոմատ կայանների  արձակման եւ այլնի համար։ Արձակումների շուրջ 70 տոկոսը կազմում են կառավարական պատվերները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ