News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի իշխող կուսակցությունից նախագահի թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովն առաջատարն է նախագահի ընտրություններում՝ քվեների 1,5 մլն-ի նախնական հաշվարկի արդյունքում։ Ժեենբեկովը ստանում է քվեների 55 տոկոսը։ Այդ մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Նուրժան Շայլդաբեկովան։

«Իմ տվյալներով, մասնակցությունը կազմել է 1 մլն, 557 հազար 225 ընտրող։ Առաջատարը Ժեենբեկովն է, որը հավաքել է 855 հազար 649 քվե։ Տվյալները դեռ թարմացվելու են»,- ասել է նա։

Ժեենբեկովի մոտակա մրցակիցը՝ ընդդիմության ներկայացուցիչ Օմուրբեկ Բաբանովը ստացել է 529 հազար 118 քվե, կամ ընդհանուր ձայների 33 տոկոսը։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 3,025 մլն ընտրող։

Նախագահի պաշտոնին հավակնում են 11 թեկնածուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ