News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում  հոկտեմբերի 12-ից հոկտեմբեր 15-ը տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովը, որին մասնակցել  են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովի շրջանակներում տեղի են ունեցել տնտեսական կարեւորություն ներկայացնող մի շարք  հանդիպումներ, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով նախագահի տեղակալ պարոն Սիրիլ Մյուլլերի եւ տարածաշրջանի տնօրեն Ֆրանկ Հիմսկերկի, ԱՄՀ գործադիր տնօրեն Էնթնի դը Լանոյի, ԱՄՀ տարածաշրջանի հարցերով տնօրեն Ջիհադ Ազուրի հետ  եւ այլն: Քննարկումների հիմնական շրջանակը ներառել է համաշխարհային տնտեսության, տնտեսական իրավիճակի զարգացման ընթացիկ միտումների, համաշխարհային ֆինանսական շուկաներում ֆինանսական կայունության, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի եւ զարգացող երկրներում աղքատության մակարդակի կրճատմանը վերաբերող հարցեր:

Հոկտեմբերի 13-ին Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ տիկին Բրիջիթ Բրինքի հետ:

Հոկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը աշխատանքային այցով կմեկնի Կալիֆոռնիա, որտեղ հանդիպում կունենա նահանգապետ Ջերի Բրաունի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ