News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գոյություն ունեցող օրենքները կրթական շրջանների կառավարման խորհուրդներին պարտավորեցնում են Քալիֆորնիայի համայնքային քոլեջների ուսանողներից ուսման կիսամյակի համար 46 դոլարի չափով վարձ պահանջել, որը որոշակի դեպքերում կարող է չեղյալ համարվել, փոխանցում է Slavicsac-ը: 

Այս օրինագծեվ California College Promise ծրագիր է ստեղծվում, որի համաձայն համայնքային քոլեջները, որոնք կբավարարեն որոշակի պահանջների, ֆինանսավորում կստանան, որը թույլ կտա ուսման վարձը մեկ ակադեմիական տարով չեղարկել այն ուսանողների համար, որոնք նոր են քոլեջ ընդունվել եւ ունեն 12 կամ ավելի ստուգարքային միավորներ: Նշվում է, որ այսպիսով նորեկ ուսանողները կկարողանան տնտեսել տարեկան մինչեւ 1104 դոլար: Ուսանողների մեծ մասն ամեն առարկայի համար 46-ական դոլար է վճարում: Դրա հետ մեկտեղ, ուսանողները պարտավոր են սեփական գրպանից վճարել դասագրքերի եւ բնակարանի համար:

Օրենսդրության նպատակն է ուսանողներին անհրաժեշտ ֆինանսական օգնության հասանելիության ապահովումը ուսման վճարի չեղարկման շնորհիվ, ինչպես նաեւ ուսանողների օգնության դաշնային ծրագրին եւ Cal Grant ու Dream Act ծրագրերին նրանց մասնակցության ապահովումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ