News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մյանմարից Բանգլադեշ ռոհինջա փախստականների թիվը օգոստոսի 25-ին կազմել է 582 հազար մարդ: Այս մասին հայտնել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Անդրեյ Մախոչիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր տվյալներով՝ օգոստոսի 25-ին փախստականների թիը կազմել է 582 հազար մարդ»,- ասել է նա:

Միեւնուն ժամանակ, ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների՝ օգոստոսի վերջից Քոքս Բազար է ժամանել 527 հազար ռոհինջա:

«Այսպիսով, Բանգալադեշ փախած ռոհինջաների ընդհանուր թիվը 800 հազարից անցնում է»,- ասել է Միգրացիայի միջազգային կազմակերպության մամուլի քարտուղար Ջոել Միլմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ