News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծել վարչապետին կից, մինչդեռ վարչապետին կից գործում են 20-ից ավելի խորհուրդներ, որոնց մեծ մասը վերջին տարիներին նիստեր անգամ չեն արել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Այժմ վարչապետին կից գործում են 20-ից ավելի խորհուրդներ, որոնց մի մասը վերջին 6 տարիներին նիստ էլ չի գումարել»,-նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ իր կարծիքով ընտանիքում խնդիրների հիմնական պատճառը սոցիալական վիճակն է, որի մասին «Ծառուկյան» դաշինքը 15 կետեր է ներկայացրել:

Նա նաեւ հարց ուղղեց հարցը զեկուցող արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, թե արդյոք նա պարտադրվա՞ծ է զեկուցում այս օրինագիծը, թե ինքը եւս կիսում է օրենքի տրամաբանությունը:

Փոխնախարարը նշեց, որ ինքը կիսում է օրինագծի բովանդակությունը, իսկ «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած ծրագրի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու լիազորություն չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ