News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գերմանական Nomos ժամացույցի ապրանքանիշը At Work («Աշխատավայրում») կոչվող ժամացույցների նոր շարք է ներկայացրել, որոնք նախատեսված են գրասենյակային ծառայողների համար, հայտնում է Lenta-ն: 

Շարքի մեջ են մտել Tangente, Orion, Metro եւ Tetra հավաքածուների մոդելները՝ փոքր չափի պողպատե պատյանով. կլոր մոդելներ՝ 39 մմ տրամագծով, քառակուսի՝ 46 մմ անկյունագծով: Metro մոդելը նաեւ ներկայացվել է վարդագույն ոսկու պատյանով: Բոլոր ժամացույցները DUW 3001 տրամաչափի ավտոմատ մեխանիզմ ունեն, որը մշակվել է Nomos-ի գործարանում: Մոդելների թվացույցները խիստ ոճի են: Բոլոր մոդելներն ունեն բնական կաշվից սեւ կաշեփոկեր:

Nomos Glashütte ժամացույցի գործարանը Ռոլանդ Շվերթները հիմնադրել է 1990 թվականին Գեմանիայի «ժամագործների քաղաք» Գլասխյուտեում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ