News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Սահմանադրական դատարանը սեպտեմբերին Կատալոնիայի խորհրդարանի ընդունած հանրաքվեի մասին օրենքը երկրի Հիմնական օրենքին հակասող է ճանաչել:

Դատավորները որոշմանը միաձայն աջակցել են, հայտնում է El País պարբերականը:

Սեպտեմբերի 6-ին Կատալոնիայի խորհրդարանը, որտեղ ինքնավարության անկախացման օգտին հանդես եկող կուսակցությունները բացարձակ մեծամասնություն են կազմում, չնայած ընդդիմության բողոքներին հոկտեմբերի 1-ին հանրաքվե անցկացնելու մասին օրենք էր ընդունել:

Իսպանիայի կառավարությունը օրենքը վիճարկել էր ՍԴ-ում: Հայցը վարույթ էր ընդունվել, որը նշանակում էր գործողության կասեցում: Սակայն, չնայած դրան, հանրաքվեն անցկացվել է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ