News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ը երբեք Թուրքիայի հետ օրենսդրական մակարդակով ամրագրված հարաբերություններ չի կնքել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրուցում ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ 1927 թվականին՝ Լոզանի պայմանագրից հետո, որի շրջանակում պետք է վերականգնվեին ԱՄՆ–Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները, ԱՄՆ Սենատը չեղարկել էր այն։

«Նրանք դա չհաստատեցին՝ հիմնավորելով դա այն հանգամանքով, որ Թուրքիան չի կատարել Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշումը։ Եվ դրանից հետո այդ համաձայնագիրը այդպես էլ չվավերացվեց»,– պարզաբանեց Պապյանը՝ հավելելով, որ 1928 թվականին ԱՄՆ պետական դեպարտամենտը ինչ–որ գերատեսչական փաստաթղթով թեկնածու էր առաջարկել Թուրքիայում դիվանագետի պաշտոնին, որն ուղարկվել էր իր նշանակման վայր։

Փորձագետը նշեց, որ դա ամենայն հավանականությամբ համաձայնագիր է, որը միջպետական հիմք չունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ