News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ադրբեջանական լվացքատան» մեջ նկարագրված փաստերը Ֆրանսիայի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովի կողմից հետաքննության առարկա են դարձել: Խորհրդարանի վերոնշյալ սոտրին պալատի հանձնաժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը RFI-ին պատմել է այդ հետաքննության մասին:

2016-ի սեպտեմբերից մինչեւ 2017-ի փետրվար Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում հասարակությանը իրազեկող հանձնաժողող է աշխատել: Այն ստեղծեվել է UDI կուսակցության(դեմոկրատմերի եւ անկախների միություն) պատգամավորների նախաձեռնությամբ:

Կուսակցության խմբակցության նախագահ Ժան Քրիստոֆ Վիգյեն պահանջել է հետաքննական հանձաժողովի ստեղծում, սակայն Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության պահանջով, հանձնաժողովի ստեղծումը մերժվել է:

Հանձնաժողովն իր աշխատանքների ժամանակ 34 վկայի է լսել՝ Ադրբեջանի հետ աշխատող գործարարների, դիվանագաետների, հասարակության ներկայացուցիչների եւ իրավապաշտպանների: Նրանցից շատերը ափսոսանք են հայտնել, որ ոչ բոլոր հնարավոր վկաներն են կանչվել նիստին:

«Փարիզում Ադրբեջանի դեսպանը մի քանի անգամ փորձել է կապվել իմ խորհրդարանական խմբի (UDI) նախագահի հետ՝ փորձելով հանձնաժողովը փակել, քանի որ այն նրանց շատ էր խանգարում. նրանք շատ լավ ծանոթ էին իրակնության հետ»,-ասել է Ռոշբլուանը:

Ավելին, լրագրողական հետաքննության մեջ գործող մի քանի քաղաքական գործիչներ դարձել են այդ հանձնաժողովի անդամ:

Նրանցից է Ժան Ֆրանսուա Մանսելը, ով ղեկավարում է Ֆրասնիայում Ադրբեջանի ընկերների ասոցիացիան: Այն հիմնականում ֆինանսավորվում է Ալիեւի հիմնադրամի կողմից: Ադրբեջանի հետ Մանսելի սերտ կապերի մասին առաջին անգամ չէ, որ գրել է ֆրանսիական մամուլը եւ այդ մասին պատգամավորնբերը չէին կարող չիմանալ:

«Անդամների մեջ Ժան Ֆրանսուա Մանսելը միակն էր, որ մասնակցում էր բոլոր նիստերին: Մի անգամ, լսումների ժամանակ, մենք վիճեցինք եւ նա շրխկացնելով դուռը, հեռացավ նսիտերի դահլիճից», - հիշում է նա:

«Միսյե Ռիշարը զրպարտության գործի այն ֆիգուրներից է, որի դեմ Ադրբեջանը դատարան էր դիմել: Մանսելը դատարանում լրագրողների դեմ վկա էր եւ Ադրբեջանի օգտին էր հանդես գալիս:

Ֆրանսիայում Ադրբեջանի ընկերների ասոցիացիայի մեջ է եղել Ռաշիդա Դաթին՝ Եվրախորհրդարանի նախկին պատգամավորը եւ Փարիզի 7-րդ շրջանի քաղաքապետը:

Ադրբեջանի քաղաքականության եւս մեկ պաշտպաններից է Նատալի Գուլեն՝ Օռն դեպարտամենտի սենատորը: 2015-ին Ադրբեջան կատարած այցի ժամանակ Գուլեն այցելել է բանտում գտնվող հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին: Հանդիպման ժամանակ ֆրանսուհին ասել է, որ չի կարող օգնել ազատել Լեյլային, քանի որ իշխանությունները գիտեն՝ դուրս գալուց հետո նա չի կարող լռել:

Չնայած հանձնաժողովում հետաքրքրված պատգամավորների ներկայությանը, նրա հաշվետվությունը ընդունվեց եւ հրապարակվեց:

Այդ փաստաթղթում, որը կարելի է գտնել Ազգային Ասամբլեայի կայքում, նշվում է ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարությունների մասին, որոնց ստիպել են ադրբեջանցի պաշտոնյաներին կաշառքներ տալ:

Սակայն հաշվետվության մեջ չի հիշատակվում ֆրանսիացի պետական պաշտոնյաների եւ քաղաքական գործիչներրի մասին, որոնք Ադրբեջանից հաճախակի «նվերներ» են ստացել: Այդ մասին կարելի է իմանալ միայն լրատվամիջոցների հազվագյուտ հրապարակումներից:

Այսօր Ռոշբլաունը ցավում է, որ չկարողացավ գործն ավարտին հասցնել: Նա տեղյակ է Փարիզի Նանտերն արվարձանում ընթացող դատական գործընթացին, որտեղ մեղադրվում են Ադրբեջանում մարդու իրավուքների խախտումների եւ կոռուպցիայի մասին ռեպորտաժ նկարահանած լրագրողները:

«Մենք չկարողացանք ավարտին հասցնել գործը, բայց ինչպես ես դա կուզեի: Ինչպես ցույց տվեց ժամանակը, ես ճիշտ էի: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական ասամբլեայում ես բազմիցս զգուշացրել եմ Եվրոպայի ժողովրդական կուսակցության որոշ պատգամավորների կասկածելի գործուենության մասին: Թեեւ այն ժամանակ ես քիչ բան գիտեի Լյուք Վոլոնտի մասին, բայց ինչ վերաբերում է Պեդրո Ագրամունտին, ես գիտեի, որ նա ԵԺԿ-ում Ադրբեջանի շահերի իսկական ներկայացուցիչ է: Սկզբում նա այդ կուսակցության նախագահն էր, հետո ԵԽԽՎ նախագահը եւ այդ պաշտոնում նրա առաջին այցը Ադրբեջան եղավ:

Այն ամենը ինչ մամուլին հայտնի դարձավ վերջին ամիսներին, ինձ չի զարմացնում: Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել Էլիզ Լյուսեի եւ Լորան Ռիշարի պես լրագրողներին իրենց աշխատանքի համար, քանի որ շատ են ֆրանսիացի պատգամավորներն ոււ սենատորները, որոնք կարողացել են օգտվել ադրբեջանական ափսեից»:

«Երբ Ադրբեջանում տեղի ունեցան 2004-ի սեպտեմբերի հայտնի դեպքերը ես ասացի, որ Ադրբեջանը իրեն ահաբեկչական պետության պես է պահում»: Ես ասացի «պես» , ես չասացի, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է: Ինձ դատ էր սպասվում: Դատարանը որոշեց, որ պետությունը որպես ֆիզիկական անձ չի կարող զրպարտության համար դատարան դիմել: Ես հաղթեցի եւ առաջին եւ երկրոդ ինստանցիայում, այժմ ինձ սպասվում է վճռաբեկ դատարանը:

Ես ուրախ եմ, որ երկու լրագրողների դեմ դատում, փաստաբանը խնդրել է չեղարկել բողոքը: Պետությունը չի կարող մեղադրել լրագրողներին՝ ասելով ինչ պետք է նրանք ասեն եւ ինչ ոչ: Պատկերացրեք ինչ կլինի Հյուսիսային Կորեայի հետ: Ամեն օր լրագրողների դեմ դատեր կընթանա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ