News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փաստաբանների Պալատի խորհուրդը հոկտեմբերի 18-ին որոշել է փաստաբաններ Տիգրան Աթանեսյանին, Արմեն Սողոմոնյանին եւ Արթուր Գրիգորյանին ենթարկել կարգապահական տույժի. նրանք տուգանվել են 100 հազար դրամով եւ մասնակցելու են մի քանի ժամ դեոնթոլոգիական դասընթացների (Աթանեսյանի բնորոշմամբ՝ ստոմատոլոգիական):

NEWS.am-ի հետ զրույցում Տիգրան Աթանեսյանը նշեց, որ մի քանի ամիս առաջ դիմում է ներկայացրել Փաստաբանների Պալատի ընդհանուր ժողովին՝ վիճարկելով իր նկատմամբ մեկ այլ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը:

Փաստաբանի խոսքով, ոմն Գեւորգ Գեւորգյանի ստորագրությամբ պատասխան է ստացել վիրավորական արտահայտություններով  եւ այն հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում, որն էլ բազմաթիվ օգտատերեր են մեկնաբանել:

«Քանի որ այդ պատասխանի իրական հեղինակը Արա Զոհրաբյանն էր, երեւի նեղվել էր դրանից եւ խորհրդին հանձնարարել, որ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցեն, ինձ հետ միասին նաեւ Արթուր Սողոմոնյանին եւ Արթուր Գրիգորյանին, նույն թեմայով կա նաեւ կարգապահական վարույթ Վահե Գրիգորյանի նկատմամբ: Այդ հրապարակումս շատերն էին մեկնաբանել»,-ասաց նա:

Տիգրան Աթանեսյանը նշեց, որ ՓՊ խորհրդի այսօրվա որոշմանը լուրջ չի վերաբերվում, այս պահին ավելի կարեւոր է փաստաբանի մասնագիտության փրկությունը. «Այսօրվա կայացված որոշմանը ես լուրջ չեմ վերաբերվում,  ամբողջ հիմնարկին էլ լուրջ չեմ վերաբերվում, ամեն ինչ այնքան ակնհայտ է դարձել, որ ժամանակն է այս հարցին տալ նորմալ լուծում: Ես չեմ վախենում այդ կարգապահականներից, իմ ծիծաղն է գալիս իրենց վրա, քանի կարողանում են, թող անեն: Իմ նպատակը ոչ թե պաշտոն ունենալն է, այլ մասնագիտության փրկությունն է նմանատիպ կերպարների ձեռքից»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ