News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կինոյի եւ թատրոնի հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Արմեն Ջիգարխանյանը, որն այժմ բուժվում է հիվանդանոցում հայտարարել է, որ պատրաստ չէ ներել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:

«Ամենաբարդն այն է, որ իմ կյանքում ոչ այնքան լավ գործընթացներ տեղի ունեցան: Ես նորմալ մարդու պես կին ունեի: Հետո պարզվեց՝ կամ ես իրեն դուր չեմ գալիս կամ ինքը՝ ինձ, տխուր է, հավատա ինձ: Հիմա շատ դժվար եմ արտասանում նրա ազգանունը, ինձ շատ ցավ է պատճառել, անարդարացի ցավ: Միշտ վախենում եմ, անգամ երբ մտերիմները սկսում են ինձ մոտ գալ: Օյ, ասում եմ ես, սպասեք մտածեմ եւ նոր որոշում ընդունեմ», — «Ուղիղ եթեր Անդրեյ Մալախովի հետ»  հաղորդման ժամանակ ասել է դերասանը:

Հարցին՝ պատրաստ է նա ներել իր կնոջը, Ջիգարխանյանը բացասական է պատասխանել:

«Ոչ, հիմա ասում եմ՝ ոչ: Եվ անգամ մտածում եմ, որ վստահ եմ իմ ասածի մեջ»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ