News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանություններն առաջիկա 5 տարիների ընթացքում հետեւողականորեն կստեղծեն «մաքուր եւ լուսավոր» գլոբալ ցանցային տարածք եւ հեռանկարում նրա նկատմամբ գլոբալ վերահսկողություն կապահովեն։ Այս մասին Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի բացմանն ասել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մենք ակտիվացնում ենք ցանցային կոնտենտի  հետ կապված գործունեությունը, կստեղծենք ինտերնետի նկատմամբ ամբողջական վերահսկողություն։ Դրանով իսկ կապահովվի գլոբալ ցանցի մաքրությունն ու լույսը»,– ասել է նա։

Պետության ղեկավարի խոսքով՝ Չինաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու համացանցում այս կամ այն տեղեկության հայտնվելու համար իրավասու մարմինների պատասխանատվության ոլորտի սահմանազատմանը։ Անհրաժեշտ է ուշադիր հետեւել առաջացող խնդիրներին, որոնք վերաբերվում են քաղաքական սկզբունքներին, գաղափարախոսական սահմաններին, գիտատեսական աշխարհայացքին եւ ջանքեր գործադրել համացանցում սխալ տեղեկությունների առաջացումը կանխելու համար»,– ասել  Ցզինպինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ