News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնի դաշնային դատարանը մերժել է ռուս բիզնեսմեն Օլեգ Դերիպասկայի հայցը, որը Associated Press գործակալությանը մեղադրում է զրպարտության մեջ, հայտնում է Politico-ն:

Հայցը մերժվել է «հայցապահանջի անբավարար հիմնավորվածությամբ» պայմանավորված: Դատավորը նշել է, որ Դերիպասկան հայցում «չի վիճարկել էական փաստեր»:

Դրանից զատ, ինչպես նշել է դատավորը, Դերիպասկան «հանրային անձ է», իսկ ամերիկյան դատական պրակտիկայում հանրային անձանց վերաբերող զրպարտության հայցերի դեպքում ապացույցների առումով հատուկ պահանջներ են ներկայացվում: Associated Press-ը հայտարարել է, որ լիովին գոհ է դատարանի որոշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news