News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կրթության նախարարության կողմից 6–րդ դասարանի համար Ղուրանի ուսումնասիրության հատուկ դասագրքում Կոմագենեի Նեմրութ լեռը շփոթել են Ուրֆայի բերդի վրա գտնվող Նեմրութի հետ եւ թիրախավորել Նեմրութ լեռան Աստվածներին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ կրթության նախարարության կողմից 6–րդ դասարանի համար Ղուրանի ուսումնասիրության հատուկ դասագրքում նշվում է, թե Նեմրութ արքան Աբրահամին նետել է կրակի մեջ։ Բացի դա, Նեմրութ լեռը ներկայացվել է որեպս անբարոյականության ու կեղտի կենտրոն։ Թեեւ խիստ սխալին, դասագրքում հենց ներկայացված են Նեմրութ լեռան Աստվածների հուշարձանախումբը։

Նշենք, որ Թուրքիայի կրթության նախարարության դասագրքի հեղինակների սխալը կազմել է 1000 տարի։ Քանի որ իրենց նշած Նեմրութ թագավորը ապրել է Նեմրութի Աստվածների հուշարձանախումբը ստեղծելուց 1000 տարի առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news