News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2011թ. դեկտեմբերին ֆրանսուհի Մոնիկ Հարլեին սպանելու եւ նրա կարողությանը տիրանալու համար 14 տարով ազատազրկված՝ փարաքարցի Գեւորգ Խաչատրյանը պնդում է, որ ֆրանսուհուն սպանելու ցանկություն չի ունեցել, պարզապես հանգամանքներն են այդպես դասավորվել:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում ամբաստանյալն այդպես էլ չկարողացավ պատասխանել` ինչու ֆրանսուհու մահից հետո անմիջապես իրավապա մարմիններին չէր դիմել, այլ մեկնել էր երկրից:

«Ես ստելու ոչ մի դրդապատճառ չունեմ, էդ դեպքից հետո մեկնել եմ Մարոկկո, մոտ 20 օրից, որովհետեւ նախկին գործընկերոջս հետ դատարանում հանդիպում ունեի, դատական նիստ կար, չէի կարող չգնալ... գնացել եմ Մարոկկո, ապրել այդ կնոջ բնակարանում, որը գրասենյակն էինք դարձրել»,- դատարանում պատմեց Գեւորգ Խաչատրյանը:

Ամբաստանյալը հայտնեց, որ լուրերը, թե ինքը փորձել է հափշտակել ֆրանսուհու կարողությունը, իրականությանը չի համապատասխանում:

«Երկու ամիս ապրել այդ կնոջ տանը... մի օր դուռը ծեծել են, մտել են մի քանի հոգի, հարցրել են այդ կնոջ մասին, ես էլ ասել եմ, թե ճամփորդության է մեկնել»,- նշեց նա:

Դատարանը կրկին հետաքրքրվեց` ինչու եք Հայաստանի եւ Մարոկկոյի իրավապահներից թաքցրել կնոջ մահվան լուրը, Գեւորգ Խաչատրյանը նորից հստակ պատասխան չտվեց. 《Ես ուզում էի իմ ընտանիքին վերջնականապես ապահովել, հետո հանձնվել ու ասել, որ իմ արարքից ա մահացել... ես նրա մահը չէի ուզում, քանի որ նրա մահն ինձ ձեռնտու չէր: Ես արվեստով եմ զբաղվել, հարգելի դատարան, այդ կնոջ սպանելու ցանկություն չեմ ունեցել, ոչ էլ ունեցվածքը կորզելու, իսկ մահը թաքցնելը, մեկը, մյուսը չգիտեմ` հիմար արարք էր, թե խելացի... չեմ իմանում》:

Հիշեցնենք, որ դատաքննությամբ հիմնավորվել էր, որ Խաչատրյանը 2011թ. դեկտեմբերի 12-ին Մարոկկոյից Կասաբլանկա-Փարիզ-Երեւան չվերթով 78-ամյա Մոնիկ Հարլեի հետ ժամանել էր Հայաստան, որտեղ սպանել էր Հարլեին, թաղել տան հետնամասում գտնվող փոսի մեջ, հափշտակել բանկային քարտերը եւ մեկ ամիս անց վերադարձել Մարոկկո: Այնտեղ արդեն Խաչատրյանը փորձել էր Հարլեի բոլոր ֆրանսիական ակտիվների փոխանցում կատարել ինտերնետի միջոցով, սակայն ձեռբակալվել էր Մարոկկոյի ոստիկանության կողմից:

Խաչատրյանը Հայաստան է տեղափոխվել 2015թ.-ի ապրիլին:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեւորգ Խաչատրյանը պատմել էր, որ Հարլեի հետ դեպքի օրը կոնյակ են խմել, որից հետո ֆրանսուհին հանկարծակի վատացել է, ապա հանկարծամահ եղել: Խաչատրյանի պատմելով՝ ինքը շփոթվել է եւ թաղել Հարլեին:

Վերաքննիչ քրեական դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց ամբաստանյալի բողոքն ու առաջին ատյանի կայացրած վճիռը թողեց անփոփոխ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ