News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի «Թիվ 17-րդ պոլիկլինիկայից» 2006-2009թ. ընթացքում խարդախությամբ 21.911.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Ասպրամ Եղիազարյանը արդարացում է  պահանջում: Վերաքննիչ դատարանում այսօր՝ հոկտեմբերի 18-ին, նրա շահերի պաշտպան Գարիկ Գալիկյանը ներկայացրեց վերաքննիչ բերած բողոքը: Բողոքի քննությանը չէր ներկայացել գործով մեղադրյալ Գ. Սարգսյանը, որը դատարանին չէր տեղեկացրել իր չներկայանալու պատճառի մասին: Գարիկ Գալիկյանը մեղադրողի այս պահվածքը որակեց դիտավորություն, որպեսզի իր պաշտպանյալը ավելի շատ մնա կալանքի տակ:

«Մեղադրողի չներկայանալու մեջ միտում եմ տեսնում, արդեն երկրորդ նիստը չի ներկայանում, երեւի մեղադրողի համար ձեռնտու տարբերակ է իմ պաշտպանյալին ինչքան հնարավոր է երկար կալանքի տակ թողնելը»,-ասաց նա:

Ամբաստնյալ Ասպրամ Եղիազարյանն էլ ավելացրեց, որ արդեն 7 ամիս է անազատության մեջ է եւ իր խնամքին ունի թոշակառու ծնողներ, մայրն էլ հաշմանդամ է:

Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի դատավճռին, Գարիկ Գալիկյանը նշեց, որ դատարանն այս գործով սուբյեկտիվ մոտեցում է  ցուցաբերել. «Դատավարությունը 2 տարի է տեւել, ամեն անգամ նիստերը նշանակվել են առավոտյան 9:30, ես եւ իմ պաշտպանյալը միշտ ներկայացել ենք, սակայն, շատ հաճախ այդ նիստերը չեն կայացել դատավորի՝ խորհրդակցական սենյակում գտնվելու, վատառողջ լինելու, արձակուրդում լինելու պատճառով: Իմ պաշտպանյալը 3 միլիոն գրավով կալանքից ազատ էր արձակվել, սակայն, դատավճռի օրը դատավոր Բեկթաշյանը գրավը անթույլատրելի համարեց եւ հենց նիստերի դահլիճից Ասպրամ Եղիազարյանին կալանքի տակ վերցրին: Ես գտնում եմ, որ դատարանի կողմից ապօրինի ակտ է կայացվել եւ այն ենթակա է բեկանման»,-ասաց Գարիկ Գալիկյանը:

Ասպրամ Եղիազարյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Յուրացնելը կամ վատնելը:

Ասպրամ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  Երեւանի քաղաքապետարանի «Թիվ 17-րդ պոլիկլինիկայում» 2006-2009թ որպես գլխավոր հաշվապահ է աշխատել, խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 21.911.000 ՀՀ դրամ գումար` «Թիվ 17-րդ պոլիկլինիկա» ԱՊՓԲ ընկերությունը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, բացի այդ, օժանդակել է նույն ընկերության տնօրեն Գագիկ Սահակյանին առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 3.951.900 ՀՀ դրամ յուրացում կատարելուն, որի հետեւանքով ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Գագիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երեւանի քաղաքապետարանի «Թիվ 17-րդ պոլիկլինիկա» ԱՊՓԲ ընկերության տնօրեն, 2006թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսների ընթացքում յուրացրել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 3.951.900 ՀՀ դրամ գումար` ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ