News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սիրիացի հայտնի գեներալ, Դեր Զոր սիրիական նահանգում սիրիական բանակի հրամանատար Իսսամ Զահրեդինը զոհվել է Հովեյջաթ -էս-Սակր շրջանում տեղի ունեցած ռումբի պայթյունի հետեւանքով, հայտնում է ՏԱՍՍ—ը՝ վկայակոչելով Al Mayadeen հեռուստաալիքը։

Զահրեդինը ղեկավարում էր Հանրապետական գվարդիայի էլիտար խմբավորումները, որոնք գործում էին Սիրիայի արեւելքում՝ ԻՊ-ից այդ տարածքներն ազատագրելու համար։

Հեռուստաալիքի տվյալներով՝ գեներալը զոհվել է ճանապարհի մոտ տեղադրված ռումբի պայթյունից, սիրիական բանակի հարձակման պահին։Կառավարական զորքերը հիմա շարժվում են դեպի Իրաքին սահմանակից Բու Քեմալ քաղաք՝ Եփրատի արեւմտյան ափին։

Շաբաթվա սկզբից Սիրիայի զորքերին հաջողվել է ամբողջովին ահաբեկիչներից ազատել Դեր Զորի ու Մեյադինի միջեւ ընկած շրջանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ