News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանության ներսում օրերս մեծ համաձայնություն է կայացել, ըստ որի՝ Ժնեւից վերադառնալու նախխօրեին եւ դրանից հետո երկար զրույցներից հետո Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել Կարեն Կարապետյանին 2018 թ. ապրիլից հետո շարունակել աշխատել Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում:

Սերժ Սարգսյանին հաջողվել է հասկացնել, որ Արցախի հիմնահարցի եւ Հայաստանի անվտանգության խնդիրների շուրջ վարչապետից ավելի ցածր որեւէ պաշտոն չի տալիս լիարժեք բանակցելու եւ որոշումներ կայացնելու մանդատ, ուստի հենց այդ հիմնավորմամբ փոխվարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի գործառույթներում ոչինչ չի փոխվելու:

Նա շարունակելու է անցկացնել կառավարության նիստեր, զբաղեցնել կառավարության շենքը, նրան արտոնվելու է ազատ կադրային որոշումներ ընդունել:

Սերժ Սարգսյանն էլ վարչապետի պաշտոնում շարունակելու է զբաղեցնել Բաղրամյան 26 հասցեում նախագահի նստավայրը:
Այժմ Հայաստանի նախագահի համար նստավայր են փնտրում: Չի բացառվում, որ ժամանակավորապես նորընտիր նախագահը կիսի նախագահական պալատը Սերժ Սարգսյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ