News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի անվտանգության եւ հետախուզության ծառայությունը հայտնել է, որ վերջին տարիներին Ավստրալիայի նկատմամբ լրտեսության դեպքերը շատացել են, հայտնում է Sydney Morning Herald–ը։

Գերատեսչության ղեկավար Դունքան Լյուիսի ամենամյա զեկույցում նշվում է, որ Ավստրալիան դարձել է «աննախադեպ» քանակությամբ լրտեսության եւ օտարերկրյա միջամտության թիրախ, որի նպատակն է կարեւոր պետական եւ կորպորատիվ տեղեկություն գողանալ։

«Օտարերկրյա հետախուզական ծառայությունները փորձել են հասանելիություն ստանալ Ավստրալիայի եւ տարբեր դաշինքների հետ համագործակցության մասին գաղտնի կամ գաղտնագրված տեղեկություններին, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին, էներգետիկային եւ հանքային ռեսուրսներին, նորարարություններին եւ տեխնոլոգիաներին»,– ասված է զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ