News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բրիտանացի Ռայան Սքոութսը, որը Բիրմինգեմի համալսարանում է աշխատում, խմբակային սեքսի թեմայով թեզ է պաշտպանել: Երիտասարդ գիտնականի կարծիքով՝ մարդկային փոխհարաբերությունների այս ձեւին չափազանց սակավաթիվ գիտական աշխատություններ են նվիրված, այս պատճառով որոշել է այդ ոլորտի ուսումանսիրությամբ անձամբ զբաղվել, հայտնում է New York Post-ը:

Սքոութսի մոտ արտասովոր գիտական աստիճանն ստանալու գաղափարը ծագել է եռյակով սեքսով զբաղվելու անձնական փորձից հետո: Նա որոշել է այս թեման ուսումնասիրել, սակայն հայտնաբերել է, որ այն բավարար հետազոտված չէ: Մասնագետները հատկապես փոքր ուշադրություն էին դարձրել 2 տղամարդու եւ մի կնոջ միջեւ սեռական ակտին:

Բրիտանացին մի քանի ամիս հետազոտել է երիտասարդների շրջանում սեռական շփումների առանձնահատկությունները: Նա պարզել է, որ խմբակային սեքսի ժամանակ տղամարդիկ ջանում են միմյանց հետ ֆիզիկական փոխազդեցություն չունենալ: Գիտնականի կարծիքով՝ սա կապված է նույնասեռական շփումների ստիգմատիզացիայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ