News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում կհաստատեն հանրության նախաձեռնությամբ հանրաքվե կազմակերպելու կարգը: «Հանրաքվեի մասին» օրինագիծը՝ նոր  խմբագրմամբ եւ սահմանադրական օրենքի իրավունքի հիման վրա հավանության արժանացավ կառավարության հոկտեմբերի 19-ի նիստում:

Սահմանադրական օրենքների ինստիտուտը, որպես պետական կառուցվածքի համար համակարգաստեղծ, մտցվել է սահմանադրական բարեփոխումներով, որ ընդունվեցին 2015 թվական դեկտեմբերին կայացած հանրաքվեում:

Այս բարեփոխումները հասարակական պահանջով հանրաքվե անցկացնելու հնարավորություն սահմանեցին: Օրենքը հաստատում է այն կազմակերպելու կարգը եւ հարցերի շրջանակը, որոնք հանրաքվեի դրվելու ենթակա չեն՝ պաշտպանություն եւ պետական անվտանգություն, համաներում, պետական բյուջե, հարկեր, երկրի վարչատարածքային բաժանում, կառավարության աշխատակազմ, սահմանադրական օրենքներ:

Հանրաքվե կարող է նախաձեռնել 50 մարդուց կազմված խումբը, որը պետք է գրանցվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ սկսի 200 հազար ստորագրությունների հավաքումը: Դրանից հետո ԿԸՀ-ն պետք է ստուգի դրանց կեղծված չլինելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ