News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ Հայաստանի բնակչության թիվը մինչեւ 2040 թվականը կհասնի 4 միլիոնի, այլ նշել էր, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի այն հասնի 4 միլիոնի։ Այս մասին  հոկտեմբերի 19–ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  ասել  է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ։ Ըստ նրա՝ ցանկացած երկրի նախագահ ցանկանում է, որ իր հանրապետությունում լուծվի ժողովրդագրության հարցը։

«Այսպիսով, ՌԴ–ն որոշել է լուծել ժողովրդագրության խնդիրը։ Հսկայական Ռուսաստանում ապրում է ընդամենը 130–135 միլիոն մարդ։ Նրանց մոտ առկա են ծնելիության հետ կապված խնդիրներ»,–պարզաբանել է Քոչարյանը։

Մասնագետը նշել է, որ այս խնդրի լուծումը կերաշխավորի հանրապետության անվտանգության ապահովումը։ Հիշեցնենք, որ համաձայն ՄԱԿ զեկույցի՝ այս պահին  Հայաստանում ապրում է 2,93 միլիոն մարդ։

Մինչդեռ մինչեւ 2050 թվականը Հայաստանի  բնակչության թիվը կնվազի մինչեւ 2,7 միլիոնի, իսկ 2100 թվականին այն կկազմի ընդամենը 1,8  միլիոն։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի վեցերորդ գումարման  Ազգային ժողովի 1-ին նիստի ժամանակ հայտարարել էր, որ մինչեւ 2040թ. Հայաստանի բնակչության թիվը պետք  է կազմի 4 միլիոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ