News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսասատանի արձագանքը ԱՄՆ-ի՝ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից դուրս գալու վերաբերյալ կլինի ակնթարթային եւ հայելային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Միր 24»-ը:

«Եթե ամերիկյան գործընկերների մոտ ցանկություն կա դուրս գալու Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից, մեր կողմից պատասխանը ակնթարթային կլինի, ուզում եմ այդ մասին միանգամից զգուշացնել, եւ հայելային», - ասել է Պուտինը:

Նախագահը նաեւ հիշել է Մոսկվայի հասցեին ասված մեղադրանքները, որն իբրեւ թե պայմանագիրը խախտելով, նոր հրթիռներ է մշակում:

«Գուցե եւ լիներ այդպիսի գայթաղկղություն, եթե մենք չունենայինք ավիացիոն եւ ծովային բազավորման հրթիռներ», - ասել է նա՝ ընդգծելով, որ պայմանագրում նշվել է միայն ցամաքային բազավորման հրթիռների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ