News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 19-ին, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության միջոցառումների շրջանակներում, պաշտոնական ընդունելությամբ հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոհակիմ Գաուկի հետ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Նորին Սրբությանն ուղեկցում էին Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը եւ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը:

Վեհափառ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում իր կարեւոր ներդրումը բերած Գերմանիայի նախկին նախագահի հետ հանդիպման առիթով:

Նորին Սրբությունը տիար Գաուկին նաեւ ներկայացրեց անկախությունից հետո ժողովրդի հոգեւոր վերազարթոնքի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռքբերումների համառոտ պատկերը, ինչպես նաեւ Հայոց Եկեղեցու ծավալած գործունեությունը միջեկեղեցական ու միջկրոնական ոլորտում:

Զրույցի ընթացքում ընդգծվեց քրիստոնեական արժեքների հոգեւոր ու մշակութային կարեւորությունը եւ դրանց հանդեպ հավատարմությունը հասարակությունների կյանքից ներս»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ