Բաշկիրիայի Ուրշակբաշկարմալի գյուղում տղամարդը ֆերմայում զամբիկի է բռնաբարել: Նկատելով, որ իր գործողությունը հայտնվել է տեսախցիկի օբյեկտիվում՝ նա զամբիկին սպանել է եւ հրկիզել խոտի պահեստը: Այս մասին հայտնում է Lenta-ն:
Իրավապահները, որոնք պարզում էին հրդեհի պատճառները եւ այս նպատակով դիտել են տեսախցիկների նկարահանումները, չարագործին բացահայտել են եւ ձերբակալել: Կենդանապիղծին, որը նաեւ ընկերուհի ունի, մինչեւ դատավարությունը ազատ են արձակել:
Դեռեւս չի հաջողվել այս տեղեկությունը հաստատել տեղական իրավապահ մարմիններում: Արտակարգ իրավիճակների ծառայության շրջանային ղեկավարության կայքում այս հրդեհի մասին տեղեկություն չկա: