News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բարսելոն քաղաքի բնակիչները «կաթսաների բողոք» են կազմակերպել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի ելույթից հետո։

Տեղացիները դուրս են եկել իրենց տների պատշգամբներ եւ սկսել են կաթսաներն իրար հարվածել Կատալոնիայի դեմ պատժիչ միջոցներ կիրառելու որոշումից հետո, հայտնում է La Vanguardia-ն։

Հիշեցնենք,  որ Իսպանիայի կառավարությունը արտահերթ նիստի ժամանակ միջոցներ է մշակել կատալոնական ճգնաժամը հաղթահարելու համար։

Դրանցից մեկը կլինի ինքնավարության ժեներալիտետի ղեկավարին, նրա տեղակալին եւ խորհրդականներին պաշտոնից ազատելը, 6 ամսվա ընթացքում տարածաշրջանային խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Այս միջոցները պետք է հաստատի Իսպանիայի Սենատը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ