News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բունդեսվերը վերսկսել է Իրաքի հյուսիսում փեշմարգայի գրոհայինների մարզումները, որոնք ընդհատվել էին քրդերի եւ Բաղդադի կենտրոնական կառավարության դիմակայության պատճառով: Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտնել է գործողությունների գերմանական զինվորական հրամանատարությունը, փոխանցում է DW-ն:

Բունդեսվերի ուսուցանող առաքելությունն ընդհատվել էր հոկտեմբերի 13-ին գերմանացի զինծառայողների պաշտպանության ապահովման նպատակով: Բունդեսվերի գլխավոր տեսուչ Ֆոլքեր Վիքերի խոսքով՝ այս որոշումն ընդունվել էր պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համաձայնությամբ: Առաքելության վերականգնումը կապված է Իրաքի հյուսիսում իրավիճակի կարգավորման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ