News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի «Նաֆտոգազ» գիաարտադրական համալիրը իրեն պահելու համար տարեկան 1,8 մլրդ գրիվնա է ծախսում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ-նախարար Վլադիմիր Կիստիոնը, փոխանցում է «Экономическая правда»-ն: 

Պատասխանելով պարբերականի հարցին՝ արդյոք ինքն անհրաժեշտ համարո՞ւմ է «Նաֆտոգազի» լուծարումը, Կիստիոնը նշել է. «Այո: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ապամենաշնորհացում կատարել: ԳԱՀ-ը կարող է գազային շուկայի հատվածում որպես իրավաբանական անձ մնալ եւ մյուս ընկերությունների հետ հավասար պայմաններում աշխատել որպես գազային դիստրիբյուտոր»:

Ըստ որում՝ նա հստակեցրել է, որ խոսքը չի գնում «Նաֆտոգազի» եւ նրա մեջ մտնող բոլոր ընկերությունների լուծարման մասին: «Խոսքը միայն վերնաշենքերի լուծարման մասին է: Ի՞նչ է այն արտադրում: Գիտե՞ք, որքան փող է ծախսում իրեն պահելու համար: Տարեկան 1,8 մլն գրիվնա: Սա միայն մի վերնաշենքի վարչական ծախսերն են»,- նշել է նա:

Ըստ Կիստիոնի՝ լուծարման գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է ավարտել անբանդլինգը՝ գործունեության անջատումը գազի փոխադրումից: Այնուհետեւ, նրա խոսքով, հարկավոր է առանձնացնել «Ուկրգազարդյունահանումը», իսկ ԳԱՀ-ը կարող է գոյություն ունենալ որպես թրեյդեր, սա իր իրավունքն է

«Նաֆտոգազի» ակտիվների առանձնացման գործընթացը կապված է Ստոկհոլմում դատական վեճի քննության հետ»,- ասել է նա:

Ուկրաինայի փոխվարչապետը նշել է, որ «Նաֆտոգազից» գազատրանսպորտային համակարգի առանձնացումը դատարանի որոշման ընդունման օրից առավելագույնը 3 ամսում կիրականացվի:

Հիշեցնենք, որ «Նաֆտոգազ» խումբը 9 ամսում Ուկրաինայի բյուջե է մուտք արել ավելի քան 91 մլրդ գրիվնա հարկ: 2017-ի առաջին կիսամյակում այն 23,3 մլրդ գրիվնայի զուտ եկամուտ է ունեցել: Սա 4 մլրդ գրիվնայով ավելի է 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երբ 5 տարում առաջին անգամ ստացել էր 26,5 մլրդ գրիվնայի զուտ եկամուտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտին. Ռուսաստանին ձեռնտու է 70 դոլարով նավթի գինը
Ռուսաստանի նախագահը Փարիզում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է նավթի գների հարցը...
Որո՞նք են «Գազպրոմ Հայաստան» ընկերության հանդեպ իրավապահ մարմինների հետաքրքրվածության պատճառները՝ ըստ ՊԵԿ ղեկավարի
Գործի շրջանակում պետք է գործողություններ կատարվեն, որոնք հնարավոր չէ իրականացնել սովորական ստուգման շրջանակում…
Նավթի համաշխարհային գները կրկին նվազում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0,33 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 65,90 դոլարի…
Միլլեր․ «Հյուսիսային հոսք-2» գազատարը մինչեւ վերջ կկառուցվի
200 կմ արդեն կառուցել ենք, մնացածն էլ կկառուցենք․․․
Հայաստանում էկո-թրենդը զարգանալու բոլոր նախադրյալներն ունի. SHTIGEN ընկերության տնօրեն
Հայաստանում հելիոտեխնոլոգիայի կայուն զարգացման համար բավական չէ պարզապես դրամաշնորհ ստանալ, անհրաժեշտ է, որպեսզի դրանք շահութաբեր լինեն...
Հայաստանը հնարավորություններ կստեղծի վերականգնվող էներգետիկայի ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավման համար
Վերջին տարիներին արեւային լուսավոլտային տեխնոլոգիաների գները զգալիորեն նվազել են, ինչի շնորհիվ արդյունաբերական նշանակության նման...
Partner news