News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ալբերտ Էյնշտեյնի 2 նշումները, որոնք նա 1922 թվականին տվել էր Նոբելյան մրցանակի արժանանալու մասին լուրն իրեն հայտնած առաքիչին,  հոկտեմբերի 24-ին աճուրդի կհանվեն։ Նամակները կվաճառվեն Winner's Auctions & Exhibitions աճուրդի տանը, հայտնում է Gazeta–ն։

1922 թվականին Էյնշտեյնը Ճապոնիայում էր, որտեղ դասախոսություններ էր կարդում։ Առաքիչից ստանալով Նոբելյան մրցանակի արժանանալու  մասին լուրը՝ ֆիզիկոսը չի ցանկացել նրան առանց թեյավճարի թողնել, սակայն, քանի որ դա ճապոնական ավանդույթներին չէր համապատասխանում, որոշել էր փողի փոխարեն երջանկության գաղտնիքը բացել։

Առաջին գրառումն արվել էր հյուրանոցի բլանկի վրա, իսկ երկրորդը՝ սովորական թղթի։ Դրանցում ասվում է. «Հանգիստ եւ խաղաղ կյանքն ավելի շատ ուրախություն է բերում, քան մշտական անհանգստության հետ կապված հաջողության ձգտումը» եւ «Որտեղ կա կամք, այնտեղ կա ուղի»։

Գրառումների նախորդ սեփականատերը նախընտրել է անանուն մնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ