News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 19-ից 21-ը Մինսկում էր գտնվում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ բելառուսական կողմի համանախագահ, Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի 13-րդ նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախորդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Նիստի ավարտին կայացել է արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Արձանագրության մեջ շեշտադրվում է երկու երկրների համագործակցության ներուժը առեւտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, առողջապահության, մշակույթի, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների ոլորտներում, ինչպես նաեւ երկու երկրների մարզերի միջեւ համագործակցությունը:

Կարեւորվել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառության ավելացման, փոխշահավետ ծրագրերի իրականացման, հարկային, մաքսային եւ համագործակցության, բոլոր այլ ոլորտներում ընթացակարգերի դյուրացման ու կանոնակարգման համար ԵՏՄ գործիքակազմի ակտիվ օգտագործման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ակտիվացման նպատակով  «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորությունների լիարժեք օգտագործումը։

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ իր բովանդակությամբ եւ հագեցվածությամբ 13-րդ նիստի արձանագրությունը տարբերվում է նախորդ նիստերից՝ ավելի  մեծ հնարավորություններ  ստեղծելով առեւտրատնտեսական ոլորտում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ