News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

100 տարվա դադարից հետո Հայ Առաքելական եկեղեցիների խորանն ու նախասրահը կրկին կզարդարեն հայկական ձեռագործ գորգերը (ֆոտոռեպորտաժ): Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի նախաձեռնած այս բարեգործական նախագծի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 23-ին Արցախի Գանձասար վանքում: Տաճարները գորգերով, գոբելենով ու կարպետով զարդարելը հազարամյա պատմություն ունի, սակայն խորհրդային տարիներին, երբ եկեղեցիները փակվեցին, այն վերացավ, իսկ վերականգնվելուց հետո մոռացության տրվեց ամենակարևորը: Քրիստոնեական տաճարում յուրաքանչյուր քանդակ ու նախշ կապակցված է դավանանքին, ու եկեղեցին զարդարող գորգերն էլ բացառություն չպետք է լինեն:

Հայ Առաքելական Եկեղեցու հենասյուներից մեկը համարվող Գանձասարի վանքում էլ, ինչպես շատ այլ հայկական քրիստոնեական տաճարներում, գորգերը գործարանային արտադրության էին, ու ոչ հայկական, ինչը նկատել է նաև 2 տարի առաջ ընկերոջ` Վարդան Կարապետյանի հետ Գանձասար ուխտագնացությամբ այցելած Միքայել Մինասյանը: «Այստեղ մենք տեսանք ոչ հայկական՝ կարծես մոլդովական գորգեր, ինչը, թերևս, ոչ հարգալից վերաբերմունք էր առաջին հերթին մեր սիմվոլների հանդեպ, մի վայրում, որի անունն իսկ սիմվոլիկ է՝ «Գանձերի սար»։ Ես ու Վարդանը փորձեցինք ուսումնասիրել այստեղի սիմվոլները․ դրանք ամենուր էին։ Մենք այնքան հաճախ ենք դրանք տեսնում ամբողջության մեջ, որ մոռանում ենք և չենք նկատում նրանց հատվածային նշանակությունը։ Վայրը, որտեղ ես եմ աշխատում (Վատիկանը-NEWS.am) հայտնի է երկու բանով՝ ահռելի ուշադրություն սիմվոլների և հիշողության հանդեպ։ Հիմա «Գանձասար գորգն» իր մեջ կրում է այդ երկուսը»,- Գանձասարում երեք գորգերի օրհնման արարողության ժամանակ պատմեց դեսպանը:

Մեկնարկած բարեգործական նախագծով, ընդհանուր առմամբ նախատեսվում է ուղեգորգեր, խորանի եւ նախասրահի գորգեր գործել Գանձասարի, Դադիվանքի, Շուշիի Ղազանչեցոց եւ Կանաչ վանք (Սուրբ Հովհաննսես Մկրտիչ եկեղեցի) եկեղեցիների համար: Ամեն եկեղեցու գորգ մեկ օրինակից է, յուրաքանչյուրում արտացոլվում են հենց այդ եկեղեցուն բնորոշ զարդաքանդակները: «Գանձասար» գորգերի նախագծող, դիզայներ, նկարիչ Նաիրա Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ այս երեք գորգերը նախագծել է 3-4 ամսում, դրանք գործվել են 1.5 տարում`«Մեգերյան Կարպետ» ընկերության կողմից:

«Նախշերն ամբողջությամբ վերցված են եկեղեցու փորագրություններից, վիմաքանդակներից ու զարդաքանդակներից: Օրինակ՝ ուղեգորգում ամբողջությամբ խորանի ներքեւի հատվածի զարդերն են: Երեք գորգերում պատկերված է ութ թեւանի աստղեր, հավերժության նշաններ, պատկերային հորինվածքներ, սրանք բոլորն առկա են եկեղեցու պատերի վրա»,- ասաց Նաիրա Մխիթարյանը:

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը գորգերը Գանձասարին նվիրելուց առաջ օրհնության կարգ մատուցեց, ինչը առաջին անգամ էր: «Եկեղեցու սպասքի օրհնման կարգ կա ընդհանրապես, բայց այս ձեռագործ գորգերի նվիրումը եկեղեցիներին բացառիկ, եզակի երեւույթ է, Միքայել Մինասյանը մի նոր մշակույթ բերեց Հայոց աշխարհ. տարբեր բարերարներ կարող են նմանատիպ, եզակի գորգեր պատվիրել ցանկացած եկեղեցու համար: Մեզ համար սա իսկապես տոն է»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը:

Նշենք, որ Գանձասարում կայացած արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, գործարարներ, պատգամավորներ: Նախագծում ընդգրկված  Արցախի եւս 3 եկեղեցիներ մոտ ապագայում կունենան ձեռագործ, յուրօրինակ գորգեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ