News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ղրղզստանը կստեղծեն տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երեւանում, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արտյոմ Նովիկովի հանդիպման ժամանակ:

Նախարար Կարայանը նշել է, որ մեծածավալ աշխատանք կա իրականացնելու՝ հայ-ղրղզական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար, քանի որ ներկայիս առեւտրաշրջանառության տեմպերը եւ ծավալները գոհացուցիչ չեն երկու կողմերի համար:

Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Արտյոմ Նովիկովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը հանդիպման համար եւ նշել, որ երկու երկրների տնտեսություններն ունեն մի շարք ընդհանրություններ, եւ այս համատեքստում համագործակցության լուրջ ներուժ կա:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծելու տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել նաեւ աջակցել Ղրղզստանին ԵՄ GSP+ համակարգին միանալու հարցում` կիսվելով փորձով:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաեւ աջակցելու միմյանց եւ խորացնելու փոխգործակցությունը ինտեգրացիոն միավորներում, մասնավորապես՝ ԵՏՄ շրջանակներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ