Եվրասիական միության համակարգող օրգանը կկազմի ԵՏՄ միասնական ապրանքանիշերի նախագծեր: Հոկտեմբերի 25-ին այս մասին Երեւանում ընթացող Եվրասիական Միջկառավարական խորհրդի նիստում ասաց Եվրասիական տնտեսական  հանձնաժողովի կոլեգիայի (ԵՄ համակարգող մարմին) նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք նախագծեր կկազմենք եվասիական ապրանքանիշերի եւ համատեղ ձեռնարկությունների տեսանկյունից: Այսինքն՝ ի հայտ կգան առաջին սուբյեկտները, որոնք կպայքարեն մեր ընդհանուր միության համար: Սա մեր տնտեսությունների իրական հատվածի աջակցության կարեւոր ծրագիր է»,- նշեց Սարգսյանը: