News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 24
Տեսնել լրահոսը


Ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ։ Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի հարցրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա նշել է, որ հարցն ուզում էր տալ վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն չէր պատկերացնում, որ նա Սահմանադրության խախտմամբ չի ներկայանա ԱԺ նիստին։ Ըստ Մարուքյանի, 2015-ին խորհրդարանը վավերացրեց խայտառակ համաձայնագիրը, որով վերջին մեր բաժնեմասը տվեցինք «Գազպրոմին» եւ պայմանավորվեցինք, որ 30 տարով գնի փոփոխություններ չեն լինելու։

«Այն ժամանակ ամբիոնից խոսում էին, թե դրա դիմաց ռուսական կողմը չի թանկացնելու մեր գազը։ Բոլորը ուրախ եւ երջանիկ գնացինք դառանք ԵՏՄ անդամ։ Իսկ ՌԴ վարչապետ Մեդվեդեւը երեկ Երեւանում հայտարարել է, թե մենք համաձայնության ենք հասել, որ հաջորդ տարի գազը չի թանկանալու։ Հիմա ուզում եմ հասկանալ, այս ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել, արդյոք բանակցություններ են եղե՞լ, որ գազը կարող է թանկանալ»,- հարցադրում է արել Մարուքյանը։

Նրան պատասխանել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելանը, նշելով, որ այժմ մենք գազ ենք գնում 150 դոլարով, որը տարածաշրջանում ամենացածր գինն է։ «Մենք երբեւէ տասնամյակով գազի գին պայմանավորված չկանք։ Ռուսական կողմը երբեք տասնամյակների կտրվածքով գազի պայմանագիր չի կնքել։ Հիմա ֆիքսվում է, որ գազի բարձրացում տեղի չի ունեցել, եւ գինը գործելու է նաեւ եկող տարի։ Կա ընդամենը ժամկետ, որը երկարացվում է»,- ասել է փոխվարչապետը։

Նրա պատասխանը զայրացրեց Էդմոն Մարուքյանին։ «Դուք՝ իշխանությունների ներկայացուցիչներդ հրապարակում եք միայն սահմանի վրա գինը։ Ինչո՞ւ չեք ասում մեր համաքաղաքացիներին, որ մենք գազի համար կրկնակի ենք վճարում»,- նշել է պատգամավորը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գազպրոմն» Ադրբեջանում ներկայացուցչությունն է բացել
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ՌԴ քաղաքացի Մաքսուտ Անդերժանովն է...
Հայաստանը պայմանավորվել է «Գազպրոմի» հետ՝ գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները...
Նավթի գներն աճում են
Մարտի առաքման համար Brent-տեսակի ֆյուչերսներն աճել․․․
Վրաստանը եւ «Գազպրոմը» երկու շաբաթվա ընթացքում կպայմանավորվեն Հայաստան գազի տարանցման շուրջ
Արդյունքները կհրապարակվեն նոր պայմանների քննարկումից հետո...
«Իմ քայլը». Աշխատակիցների հնարավոր կրճատումը «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործն ու իրավունքն է
«Գազպրոմ Արմենիայի» եւ իշխանությունների միջեւ բանակցությունները շարունակվում են...
ԵՏՄ վարչապետները փետրվարի 1-ին կքննարկեն միությունում գազի փոխադրման գնագոյացումը
Այս հարցը փետրվարի 1-ին կքննարկվի վարչապետների մակարդակով․․․
Ֆոտոռեպորտաժներ