News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Արդվին նահանգում ձերվակալվել է համշենահայ մտավորական, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Հոփայի շրջանի համանախագահ Ջեմիլ Աքսուն։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ ոստիկանություն հրավիրված Ջեմիլ Աքսուին հարցաքննությունից հետո սոցցանցերում գրառում կատարելու համար ձերբակալել են։

Նրան հայտնել են, որ նա մեղադրվում է սոցցանցերով հանցանքը կամ հանցագործին գովելու մեջ։

Նշենք, որ  Ջեմիլ Աքսուն 2014 թվականից հրատարակվող համշենական առաջին ամսագրի՝ «Գոր»-ի խմբագրակազմի անդամ է:

Աքսուն իր քաղաքական հայացքների պատճառով 8 տարի անցկացրել է թուրքական բանտերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ