News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մոսկվան հուսով է, որ Անկարան Սիրիայի Իդլիբ նահանգում լարվածության գոտում իրավիճակի կայունացման վերաբերյալ իր պարտականությունները կկատարի, որտեղ արմատական խմբավորումների հարձակումների սպառնալիքը դեռ կա: Այս մասին  «Ռոսիա  24» եւ RT հեռուստաալիքների հետ հարցազրույցում ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ալեքսանդր Լավրենտեւը, որը Աստանայում  գլխավորում է Ռուսաստանի պատվիրակությունը:

«Լարվածության աստիճանը բավական բարձր է եւ առաջվա պես այնտեղ տեղակայված արմատական խմբավորումների հարձակողական գործողությունների սպառնալիքը դեռ կա», - ասել է նա:

«Մենք հուսով ենք, որ Թուրքիայի մեր գործընկերները Իդլիբ նահանգում լարվածության գոտու իրավիճակի կայունացման վերաբերյալ իրենց պարտականությունները կկատարեն», - հավելել է նա:

Միեւնույն ժամանակ, Լավրենտեւը նշել է, որ ընդհանուր առմամբ հաջողվել է իրավիճակի կայունացմանը հասնել. «Իհարկե, կան որոշակի դժվարություններ, որոնք կապված են դեէսկալացիոն գոտիներում գտնվող առանձին  խմբերի սադրիչ գործողությունների հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ