News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դատախազությունը պլանավորում է գործ հարուցել Գերմանիայում ապրող հարյուրավոր գիտնականների եւ մտավորականների դեմ։ Այս մասին հայտնում է Suddeutsche Zeitung-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Պարբերականի տեղեկություններով՝ նրանց մեղադրում են ահաբեկչության քարոզչության մեջ։

Խոսքն այն ակադեմիկոսների մասին է, որոնք 2016 թվականին  Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին քրդերի դեմ Անկարայի վարած քաղաքականության քննադատությամբ բաց նամակ էին ուղարկել:

Թերթը մանրամասնում է, որ 5 ակադեմիկոսի արդեն մեղադրանք է առաջադրվել, մյուսների փաստաբաններին Թուրքիայի դատախազությունն արդեն զգուշացրել է, որ մոտ ապագայում համապատասխան նամակներ կուղարկվեն:

Suddeutsche Zeitung-ը նշում է, որ Գերմանիայի դատարանները հազիվ թե համաձայնեն թուրք գիտնականներին Անկարային հանձնել: Գործնականում, երբ թուրքական իշխանությունները ակադեմիկոսների հանդեպ միջազգային հետախուզում հայտարարեն, նրանց համար  վտանգավոր կլինի Գերմանիայի տարածքից հեռանալը, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ